Միջազգային համագործակցությունը Կատարված աշխատանքները  


  Ընկերությունը համագործակցելով Համաշխարհային բանկի հետ` 1993-1994թ.թ. մշակել է ՀՀ ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիրը, իսկ 1995-2003 թվականներին իրականացրել է ծրագրում ընդգրկված օբյեկտների նախագծային աշխատանքները: 1997-2006թթ. Համաշխարհային բանկի պատվերով, հանրապետության պատվարների անվտանգության ապահովման ծրագրի շրջանակներում, ընկերության կողմից կատարվել են հանրապետության 44 ջրամբարների երկրաբանական, գեոդեզիական, տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ, պատվարային հանգույցների վերակառուցման, անվտանգության ապահովման նախագծերը և շինարարության տեխնիկական վերահսկողությունը: 2000-2004թ.թ. ԱՄՆ Գյուղդեպարտամենտի առաջադրանքով, հանրապետության մի շարք բնակավայրերի ջրամատակարարման նպատակով, ընկերության կողմից մշակվել է խորքային նոր հորերի և ինքնահոս ջրատարների 100-ից ավելի նախագծեր, զուգընթաց կատարելով բնաղբյուրների, կապտաժային կառուցվածքների, խորքային հորերի տեխնիկական վիճակի, գեոդեզիական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ: 2004-2006թ.թ. ԼՂՀ պատվերով տարածքում իրականացվել են մի շարք ջրամբարների, ջրամատակարարման ինքնահոս ջրատարների, փոքր ՀԷԿ-երի նախագծային աշխատանքները և Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման տեխնիկա-տնտեսական հիմնավորումները: 2007 թվականին ընկերությունը ընդգրկված է Հազարամյակի Մարտահրավերներ – Հայաստանյան ծրագրով նախատեսված ջրատնտեսական օբյեկտների նախագծային աշխատանքների մրցութային գործընթացներում: