|
|
Առաջարկվող ծառայությունները
Ընկերությունն ունենալով համապատասխան պետական լիցենզիաներ և օրենսդրական իրավասություններ, իրականացնում է հետազննական, նախագծա-նախահաշվային աշխատանքներ հետևյալ ոլորտներում`
| |
Ոռոգման և մելիորատիվ համակարգերի համալիրներ |
| |
Ջրամբարներ և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներ |
| |
Ափապաշտպան և հեղեղակարգավորիչ կառուցվածքներ |
| |
Պոմպակայաններ |
| |
Հիդրոտուրբինային պոմպակայաններ |
| |
Փոքր ՀԷԿ-եր |
| |
Բնակելի և արտադրական շենքեր` իրենց հաղորդակցուղիներով |
| |
Ջրամատակարարման համակարգեր, ՕԿՋ-ներ, մաքրման կայաններ |
| |
Խորքային և արտեզյան հորեր |
| |
Հիդրոշինարարական նախագծերի փորձաքննական աշխատանքներ |
| |
Շինարարության տեխնիկական վերահսկողություն |
Ընկերությունը մելիորատիվ և ջրատնտեսական օբյեկտների նախագծերի, ծրագրերի և ուրվագծերի հիմնավորման նպատակով կատարում է համալիր երկրաբանական, հիդրոերկրաբանական, երկրաֆիզիկական, տոպոգրաֆիական, սոցիոլոգիական, բնապահպանական հետազննություններ:
Նախագծա-հետազննական աշխատանքներն իրականացնելու համար ընկերությունն ունի որակյալ, փորձառու կադրերով համալրված (որոնցից շատերն ունեն արտասահմանյան ֆիրմաներում աշխատելու փորձ) 9 արտադրական բաժիններ և անհրաժեշտ տրանսպորտով, հորատող հաստոցներով, քիմիական և գեոտեխնիկական լաբորատորիաներով, համակարգչային հզոր տեխնիկայով հագեցված օժանդակ ծառայություններ:
Թողարկվող նախագծերը կազմվում են միջազգային նորմերին ու ստանդարտների պահանջներին համապատասխան` օգտագործելով համաշխարհային առաջավոր փորձը, նորագույն տեխնոլոգիաները և համակարգչային ծրագրերը:
Նախագծերը իրականացվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով:
Ընկերության տասնամյակների փորձը, տեխնիկական հագեցվածությունը, աշխատակիցների բարձր որակավորումը հանդիսանում են թողարկվող նախագծերի և ինժեներական լուծումների հուսալիության երաշխիքը:
|