Կատարված աշխատանքները Միջազգային համագործակցությունը  


  Ընկերության կողմից նախագծվել են ներկայումս ՀՀ տարածքում գործող բոլոր ոռոգման համակարգերը` 320 հազ. հա տարածքի վրա, այդ թվում Արզնի-Շամիրամի, Արտաշատի, Շիրակի, Արմավիրի, Թալինի, Կոտայքի և այլ համակարգեր: Ոռոգման համակարգերի համալիրների կազմում նախագծվել են նաև բնակելի ավաններ` կենցաղային շենքերով ու հաղորդակցուղիներով: Ընկերության նախագծերով ՀՀ-ում կառուցվել են շուրջ 60 մեծ ու փոքր ջրամբարներ, այդ թվում` ՀՀ-ում ամենախոշոր, միջազգային նշանակություն ունեցող Ախուրյանի 525 մլն. մ3 ծավալով, Ազատի, Արփի-լճի, Ապարանի և այլն:

Բարդ ռելիեֆային պայմաններում նախագծվել են ավելի քան 450 պոմպակայաններ` մինչև 24 ՄՎտ հզորությամբ, այդ թվում բազմաստիճան, իրենց ճնշումային խողովակաշարերով ու էլեկտրամատակարարման գծերով: Արարատյան և Շիրակի հարթավայրերի ավելի քան 50 հազ. հա հողատարածությունների մելիորատիվ վիճակի բարելավման նպատակով` նախագծվել և իրականացվել են կոլեկտորա-դրենաժային համակարգեր, մշակվել են ծրագրեր և նախագծեր` Արարատյան հարթավայրի 5 հազ. հա աղակալած հողերի գյուղատնտեսական իրացման համար: Մշակվել են ափապաշտպան կառուցվածքների նախագծեր` ՀՀ մի շարք գետերի, այդ թվում անդրսահմանային Արաքս գետի, առափնյա բնակավայրերն ու տարածքները հեղեղումներից պաշտպանելու համար: 2002-2004թթ. Երևան քաղաքի և այլ բնակավայրերի համար նախագծվել են մի շարք ջրամատակարարման ջրագծեր, օրվա կարգավորման ջրամբարներ, խմելու ջրի և կոյուղու պոմպակայանների վերականգնման նախագծեր: Իրականացվել է Երևան քաղաքը սպասարկող մայր ջրատարների (մոտ 500 կմ) քարտեզագրման աշխատանքները և տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները: 2005թ. իրականացվել է ՀՀ ջրամատակարարման համակարգերի սանիտարական գոտիների պաշտպանության նախագծման աշխատանքները` հաշվի առնելով էկոլոգիական պահանջները: